Շաբաթօրյակներից հերթականը՝ Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջանում 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ շաբաթօրյակ է կազմակերպվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և արաբկիրցիները:
«Աղբից մաքրվել է 15 խնդրահարույց տարածք՝ ընդհանուր առմամբ 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկայով էլ կազմակերպվել են փողոցների ու բակային տարածքների լվացման աշխատանքները: Շաբաթօրյակին մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցները:
Ավելի վաղ` հունիսի 18–ին 12 միավոր մասնագիտացված տեխնիկայի ներգրավմամբ շաբաթօրյակ էր անցկացվել Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ հունիսի 11–ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղբից մաքրվել էր խնդրահարույց 3 հասցե։
Աշխատանքներում ներգրավվել էր 40 միավոր հատուկ տեխնիկա: