Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան
Աշխարհ

Ալիևի հայտարարությունների, բողոքների հիմքում նրա հավակնությունն է՝ առավելագույնը ստանալ գործընթացից

Լավրովը շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն այլևս գոյություն չունի, այնինչ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման։ Գերտերությունների նման փոփոխական քաղաքականությունը  պարզաբանելու նպատակով  Լուրեր.com-ը զրուցեց  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

«Մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակահատվածում խոշոր խաղացողները շատ հաճախ են իրար հակասող բաներ ասում, բազում նման օրինակներ կան թե՛ Ռուսաստանի և թե՛ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ կապված: Ինչ-որ ժամանակ առաջ Ռուսաստանը Լավրովի շուրթերով ասում էր, որ կա Մինսկի խումբ, ուղղակի Ֆրանսիան և ԱՄՆ-ն  իրենց հետ չեն ուզում աշխատել: Բայց վերջերս և՛ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ն հայտարարեցին, որ  պատրաստ են խոսել Ռուսաստանի հետ ԼՂՀ հարցով: Մեկ այլ օրինակ, ԱՄՆ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո հայտարարեցին, որ համաձայն չեն խոսել Ռուսաստանի հետ, հիմա փոխեցին կարծիքը՝ համաձայն են:

Այս փոփոխականության պատճառը մեկն է՝ամեն երկիր փորձում է իր շահերն առաջ տանել»,-նշեց Ս. Գրիգորյանը:

Իսկ թե որն է Ռուսաստանի շահը ներկայումս նման դիրքորոշում հայտնելու, նա պարզաբանեց այսպես.
«
Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը նման դիրքորոշում է որդեգրել, քանի որ մտահոգված է, որ չի կարող իր ծրագրերը միանձնյա իրականացնել Կովկասում, իսկ Մինսկի խմբի ակտիվությունը խնդիրներ է առաջացնում այդ ճանապարհին: Այդ պատճառով այսօր այսպես է խոսում, վաղը գուցե այլ բան ասի:

Ես կարծում եմ, որ նրանք ինչ-որ որոշումներ են ուզում «անցկացնել» ի օգուտ Ադրբեջանի,  որպեսզի Թուրքիան ի օգուտ Ռուսաստանի քայլեր անի, օրինակ, վետո դնի Շվեցիայի և Ֆինլանդիայի մուտքին դեպի ՆԱՏՕ, քանի որ Ռուսաստանի կարևոր նպատակներից մեկը  է  թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Թուրքիան պահանջում է Ռուսաստանից բավարարել Ադրբեջանի պահանջները ԼՂՀ համակարտության լուծման հարցում: Իսկ այդ հարցում Ռուսաստանին խանգարում է ԱՄՆ-ի  ևԵվրամիության դիրքորոշումը՝ ԼՂՀ-ում ապրող հայերի  իրավունքները հարգելու և ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծման հետ կապված»,-ավելացրեց Ս. Գրիգորյանը:

Ալիևը դժգոհել  է նաև, որ Հայաստանը ձգձգում էխաղաղության օրակարգը և չի կատարում ձեռքբերված պայմանավորվածությունները, այնինչ  դա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
«
Հայաստանը դեմ չէ խաղաղության օրակարգին, ակտիվ աշխատում է սահմանազատման, սահմանագծման, ճանապարհների ապաշրջափակման հարցերի ուղղությամբ, իսկ Ալիևի հայտարարությունների, բողոքների հիմքում նրա  հավակնությունն է՝ առավելագույնը ստանալ այդ գործընթացից»:  

Այժմ կարևոր հարց է, թե այս իրավիճակում ինչպիսի գործելակերպ պետք է որդեգրի Հայաստանը իրշահերը պաշտպանելու համար:  

«Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի աշխարհի հետ՝ միևնույն ժամանակ, փորձելով ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա, թեև Ռուսաստանն անկանխատեսելի է:

Նկատելի է, որ այսօր ՀՀ-ն ակտիվացրել է իրարտաքին քաղաքականությունը, աշխատում է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի, ընդհուպ՝ Քաթարի հետ, բայց դաբավարար է, թե ոչ, դժվար է ասել, քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի դերը շատ մեծ է»:

Ըստ նրա՝ Հայաստանը չպետք է անպատասխան թողնի Ալիևի ագրեսիվ հայտարարությունները և  մեծ աշխատանք  տանի միջազգային հարնության հետ,  տարարծի իր կոնցեպտը:

Սուսաննա Թամազյան