Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը ներողություն է խնդրում չվտարվելու հույսով
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտնել է, որ զղջում է կանցլեր Օլաֆ Շոլցին վիրավորելու համար և մտադիր է անձամբ ներողություն խնդրել։
Դիվանագետն ավելի վաղ կանցլերին անվանել էր «նեղացած երշիկ»՝ վերջինիս Կիև այցելելուց հրաժարվելու պատճառով։ Դրանից հետո Բունդեսթագը պահանջել է, որ Մելնիկը վտարվի երկրից։
«Իհարկե, ես ափսոսում եմ այս հայտարարության համար»,- Մելնիկի խոսքերն է մեջբերում Der Spiegel-ը:
Ավելի ուշ Շոլցը, այնուամենայնիվ, մեկնել է Կիև՝ Դրագիի և Մակրոնի հետ միասին: Սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, Ուկրաինային զենքի արագ մատակարարումը մերժվել է։