Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Գավառում որդին դանակը խրել է մոր պարանոցն ու սպանել, մեղադրելով անբարոյականության մեջ

1in.am-ը գրում է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Իսկոյանի նախագահությամբ:

27-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Տիգրանի մայրն էր:

Նախաքննության ընթացքում Տիգրան Գ.-ի նկատմամբ նշանակվել ու կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ փորձաքննվողը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրեն մեղսագրված արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Տիգրան Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նախաքննության ժամանակ ինքը՝ Տիգրանը հայտնել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին մորաքրոջ որդու մեքենայով գնացել է մորեղբոր տուն, որտեղ որոշել է, որ պիտի սպանի իր մորը՝ Օֆիկին: Նույնիսկ փորձել է մոր պարանոցից պոկել իր կողմից նվիրված մետաղե խաչը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում իրենց առանձնատան խոհանոցում վերցրել է սեղանին դրված փայտե կոթով դանակը, մորը մեղադրել է անբարոյականության մեջ ու դանակով մեկ անգամ հարվածել է մոր աջ կողքին, բայց դանակը բութ էր, չի մտել մարմնի մեջ:

Մայրը խոհանոցից վազելով դուրս է փախել, որ օգնություն կանչի: Ինքը դանակը ձեռքին հետապնդել, բռնել է նրան: Մայրը կարողացել է իր ձեռքից խլել դանակը ու նետել անհայտ ուղղությամբ:

Ինքը գրկել է մորը, տեղափոխել է տուն՝ հյուրասենյակ, մեջքի վրա պառկեցրել է հատակին ու պատից կախված դանակը վերցնելով՝ սկզբում մեկ անգամ հարվածել է մոր որովայնի շրջանին, հետո մեկ անգամ հարվածել է նրա աջ կողքի շրջանին: Դրանից հետո էլ մորը շրջել է դեմքով դեպի հատակը, երկու անգամ նույն դանակով հարվածել է նրա թիկունքի ձախ մասին, վերջում էլ դանակը մինչև վերջ մխրճել է մոր պարանոցի մեջ, դանակը մխրճված թողել ու տանից դուրս է եկել:

Փողոցում հանդիպել է հարևանին ու ասել է, որ իր մորը սպանել է: Հարևանից հեռախոս է խնդրել, զանգել է շտապօգնություն, ասել է, որ իր մորը սպանել է: Հետո գնացել է տուն և սպասել է շտապօգնության ու ոստիկանների գալուն:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ եղբայրը, հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան քույրը՝ Օֆիկը, զանգել ու խնդրել է, որ մեքենայով գնա նրանց տուն՝ Տիգրանին տանեն հիվանդանոց: Իր կնոջ հետ է գնացել, Տիգրանին տարել են Մարտունու հիվանդանոց, որտեղ քթի վիրահատություն են առաջարկել Տիգրանին: Հետո վերադարձել են քրոջ տուն, հաց են կերել, սուրճ են խմել: Իրենք Օֆիկին ու Տիգրանին թողել է տանը ու գնացել են իրենց տուն:

Ժամը 15-ի սահմաններում կինն իրեն ասել է, թե Տիգրանը զանգել ու ասել է. «Մաման կարող ա մեռնի, էկեք մեր տուն»:

Ինքն ու կինը անմիջապես գնացել են քրոջ տուն, սենյակում տեսել են քրոջը՝ դեմքով հատակին ընկած, դանակը պարանոցի մեջ մխրճված…

Տուժողի իրավահաջորդն ասել է, թե Տիգրանը վերջին երեք տարիներին իրեն տարօրինակ է պահել, մոր նկատմամբ առանձնահատուկ թշնամական վերաբերմունք է դրսևորել, անընդհատ ասել է, թե մայրն իր թշնամին է, թող աչքին չերևա, նրա եփած ճաշերը թույն են, մայրը ուզում է թույնել իրեն: Բայց իրականում մայրը շատ լավ է վերաբերվել Տիգրանին, հոգատար է եղել…

Տուժողի իրավահաջորդի կինը նշել է, որ դեպքի օրն ինքն էլ է եղել ամուսնու հետ, երբ Տիգրանին տարել են Մարտունու հիվանդանոց: Տիգրանին քթի վիրահատություն են առաջարկել: Հետո Տիգրանին ներկայացրել են նաև նյարդաբանին:

Տիգրանի բացակայությամբ Օֆիկը բժշկուհուն պատմել է, որ որդին տարօրինակ վարքագիծ է դրսևորում, խոսում է, թե ինքն ուզում է նրան թունավորել, իր ձեռքի հացը չի ուտում, իր պատրաստած սուրճը չի խմում: Բժշկուհին դեղեր է նշանակել…

Իսկ մի քանի ժամ անց իրեն զանգել է Տիգրանն ու ասել է, թե մայրը «կարող է մեռնել»… Վերջին շրջանում, ըստ վկայի, Տիգրանը մորը հաճախ ծեծել է: Մայրը համբերել է…

Ընդհանուր իրավասության դատարանը անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ Տիգրան Գ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ Տիգրան Գ.-ն վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ անմեղսունակ ամբաստանյալը հոգեբուժարանից չի ներկայացվել դատարան՝ նկատի է առնվել այն հիվանդագին խանգարված վիճակը, որում նա գտնվել է. «Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք… Իր ներկա հոգեկան վիճակով Տիգրան Գ.-ն չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցվտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար…»:

Տիգրան Գ.-ն չներկայացվեց նաև վերաքննիչ դատարան՝ հոգեբուժական կլինիկայում նույն հիվանդագին խանգարված վիճակում գտնվելու պատճառաբանությամբ:

Տիգրան Գ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Խաչիկյանը իր վերաքննիչ բողոքում, նկատի առնելով, որ գործը առաջին ատյանի դատարանում քննվել է անմեղսունակ ամբաստանյալի բացակայությամբ, պահանջել էր անթույլատրելի ապացույց ճանաչել Տիգրան Գ.-ի նախաքննական ցուցմունքները, բեկանել դատական ակտը, գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու կամ կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ դիտավորյալ սպանության համար Տիգրան Գ.-ին ճանաչել անմեղ:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը՝ Տիգրան Գ.-ին քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու մասին: