37-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:
Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր։