Թուրքիան սպառնացել է Շվեդիային և Ֆինլանդիային
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջիկա տարում արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, եթե չտեսնի, որ նրանք կատարում են իր պահանջները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Սա կենսական ազգային շահի հարց է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեկ տարով հետաձգել նրանց անդամակցությունը։ Թուրքիան ՆԱՏՕ-ում երկրորդ խոշորագույն բանակն ունի և անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինային պաշտպանվելու համար: Մենք ավելի մեծ հարգանքի ենք արժանի»,- ասել է Քըլըչը։
Նրա խոսքով՝ միակ բանին, ինչին Անկարան ցանկանում է հասնել, քրդական մի շարք կազմակերպություններ ահաբեկչական ճանաչելն է։