Էրդողանի հետ զրույցները դեռևս չեն մտնում Պուտինի գրաֆիկում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում զրույց չի ունենա, այդ թվում՝ հացահատիկի թեմայով, սակայն անհրաժեշտության դեպքում նման խոսակցությունները կկազմակերպվեն օպերատիվ կերպով, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ նախագահը գրաֆիկում [նման խոսակցություն] չունի։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ խոսակցությունները, ըստ անհրաժեշտության, շատ արագ հայտնվում են ժամանակացույցում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։