Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Չավուշօղլու հետ
Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Չավուշօղլուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հույս հայտնել, որ այն կկարգավորվի։
Չավուշօղլուն հետաքրքրվել է պոլսահայ համայնքում ընտրությունների հարցերով եւ ստացել պատասխան, որ շուտով կանոնադրությունը պատրաստ կլինի։
Պատրիաք Մաշալյանը Չավուշօղլուին հայտնել է, որ Ներսես Շնորհալու 850-ամյակի կապակցությամբ ցանկանում են Հռոմկլա եւ հարակից վայրեր (Կիլիկիա) ուխտագնացություն կազմակերպել։ Չավուշօղլուն նշել է, որ կաջակցի այդ ամենին։
Վերջում Չավուշօղլուն շեշտել է, որ հարմար առիթի դեպքում ցանկանում է այցելել Հայոց պատրիարքարան։