Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. UAZ Hunter-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ կժամաներ հրշեջների խումբը, UAZ Hunter մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: