Կոտայքում 34-ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է քարերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com –ը։
Ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Քրիստինե Գ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ հայտնի Արծվի արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդ Քրիստինե Գ-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Իրինա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հրայր Մ-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։