Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն ահաբեկչությանը աջակցելը, չեղարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և ցուցաբերեն դաշնակիցների նկատմամբ համերաշխություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է պետության ղեկավարի գրասենյակը Facebook-ում:
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվել է սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարայի մտահոգությունները «հիմնված են օրինական պահանջների վրա»։
«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանը աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ Թուրքիայի ակնկալիքները «պետք է արդարանան»։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել էր, որ Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար ակնհայտ է, և Անկարան որևէ փոխզիջում չի ակնկալում Շվեդիայի և Ֆինլանդիայի` դաշինքին միանալու հարցում։