Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի ՍարգսյանԻշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի ՍարգսյանԿոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ ՄխիթարյանԵս իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր ԱվետիսյանԻրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար:

Ավետիք Չալաբյանն իր ուղերձում մասնավորապես նշում է.

«Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ, հայրենակիցներ,

շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի է, ձեր անշահախնդիր վերաբերմունքն ու անդրդվելի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում են, որ արդարությունն անպայման կվերականգնվի։

Շնորհակալություն հրապարակային կոչերով իրենց աջակցությունը հայտնած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ՀՀ Աժ պատգամավորներին, «Արար» հիմնադրամին, որոնք երաշխավորագրեր են ներկայացրել։

Շնորհակալություն Արցախի պետական, քաղաքական, հոգևոր առաջնորդներին աջակցության խոսքերի և վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ այստեղից դուրս գալուց հետո էլ Արցախում իրականացվող ծրագրերը շարունակվելու են նոր թափով, կյանքի են կոչվելու նորերը. միասին դեռ շատ անելիքներ ունենք։ Շնորհակալություն նաև բոլոր համախոհներին, այս ամբողջ ընթացքում տարբեր կերպով աջակցողներին։

Անհատապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին»։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը երեկ հետաձգվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Նիստը կշարունակվի այսօր 31.05.2022թ-ին, ժամը 13:30,  վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։

Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: