Մահացու սեքս Թաիլանդում (ֆոտո)
Թաիլանդում ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է 39-ամյա իռլանդացի Ջոն Մաուլոնը։ Ենթադրվում է, որ վթարի պահին ավտոմեքենայի հետեւի նստարանին նա սեքսով է զբաղվել։
Անգլերենի ուսուցիչ Ջոն Մալոնը Suzuki ավտոմեքենայի հետեւի նստարանին է եղել, որը սլացել է մեծ արագությամբ։ Մի պահ վարորդը չի կարողացել կառավարել այն, ավտոմեքենան սկսել է պտտվել ու բախվել է բետոնե սյունին։ Կիսամերկ Մաուլոնը հետեւի նստարանին էր գտնվում՝ մերկ կնոջ հետ։
Երբ ոստիկանները դուրս են բերել նրան, նա անգիտակից վիճակում է եղել։ Վարորդը եւ երկու կանայք ողջ են մնացել, իսկ իռլանդացին զոհվել է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ վթարի պահին զույգը սեքսով է զբաղվել։