Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը
Ալբանիայի նախկին նախագահ Բուջար Նիշանին, որին հաճախ էին քննադատում աջ կենտրոնամետ քաղաքական պատկանելության համար, մահացել է առողջական լուրջ խնդիրներից հետո, շաբաթ օրը հայտնել է երկրի նախագահական գրասենյակը: Նա 55 տարեկան էր, հայտնում է AP-ն։
Նիշանիի մահվան մասին հայտարարել է Ալբանիայի ներկայիս նախագահ Իլիր Մետան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Նիշանին մեկ ամիս առաջ մեկնել է Գերմանիա՝ լյարդի ծանր հիվանդության բուժման համար:
Ավելին՝ այստեղ