Կադիրովը սպառնացել է Լեհաստանին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին սպառնացել է Լեհաստանին՝ նշելով, որ այս երկիրը «հայտնվեց ԽՍՀՄ-ի շնորհիվ և գոյատևեց Ռուսաստանի շնորհիվ», իսկ այժմ նա համարձակվում է սպառնալ ու կշտամբել Մոսկվային։
Կադիրովի կարծիքով` մինչեւ վերջերս Լեհաստանը լուռ բավարարվում էր «Գերմանիայի, Անգլիայի եւ, ըստ երեւույթին, ԱՄՆ-ի թերմացքներով»։
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի համար հատուկ գործողությունը վեհ առաքելություն է, որի ընթացքում Դոնբասը և ողջ Ուկրաինան «կազատագրվեն» ազգայնականությունից և դրա հետևանքներից։
«Լեհաստանն անցած-գնացած կդառնա նույնքան արագ, որքան երկիր դարձավ, եթե չդադարի հաչալ»,- հավելել է Կադիրովը։