Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ավելին՝ այստեղ