Ստրելկա գյուղում տասը տարեկան տղան պատահաբար կրակել է հասակակցի վրա
Կրասնոյարսկի երկրամասի Ստրելկա գյուղում տասը տարեկան տղան պատահաբար կրակել է հասակակցի վրա։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախօրեին երեխան հոր պահեստից կարաբին է վերցրել ու անզգուշաբար կրակել դասընկերոջ ուղղությամբ։ Վերջինս մահացել է հիվանդանոցում։
Հարուցվել են քրեական գործեր՝ «Անզգույշ զենք պահելը» և «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածներով։