Մոսկվայում օրենքով գող է ձերբակալել
Մոսկվայում ձերբակալվել է Տկաչ Նյագանսկի մականունով օրենքով գող: Այս մասին հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունից։
Մոսկվայի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի տարածքում թաքնվում է դաշնային հետախուզության մեջ գտնվող 38-ամյա օրենքով գող Տկաչ Նյագանսկին։
Քրեական հեղինակությանը ձերբակալել են Վարշավյան մայրուղու ռեստորաններից մեկում՝ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ։ Տկաչ Նյագանսկու իսկական անունը Անդրեյ Տկաչենկո է։ Նա «Ֆայտեր» հանցախմբի առաջնորդ է ու մտերիմ է եղել օրենքով գող Հանսի, ինչպես նաև Զյատկայի հետ։