Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ է արել ընդառաջել Թուրքիային՝ Ֆինլանդիային եւ Շվեդիային ընդունելու հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է կատարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության «Թուրքիայից կախված» գործողությունը՝ Անկարային անհանգստացնող հարցերի շուրջ կոնկրետ փոփոխությունների պայմանով:
Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտի քննարկման գործընթացը: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ նրանց հավաստիացումներին: Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա այն վայրը, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»: Երկրները չեն կարող ընդունվել դաշինք՝ առանց միաձայն հաստատման իր բոլոր անդամների։
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ․ նրանք, ովքեր աջակցում եւ պաշտպանում են ահաբեկիչներին, պետք է վերանայեն իրենց անօրինական, ամբարտավան դիրքորոշումը, որը նրանք ցուցադրում են մեր նկատմամբ։ Եթե մենք տեսնենք կոնկրետ փոփոխություններ այն հարցերի շուրջ, որոնք մեզ անհանգստացնում են, թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։