Պենտագոնի ղեկավարը զանգահարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Կիևի սպառազինության կարիքները։
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման հարցով արեւմտյան համակարգող խմբի երկրորդ հանդիպման նախօրեին, որը կկայանա մայիսի 23-ին։