Շվեդիան պետք է դադարեցնի ահաբեկիչներին աջակցելը. Էրդողան
Շվեդիան պետք է դադարեցնի զենք մատակարարել ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին մայիսի 21-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Նախագահը հայտարարել է Շվեդիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններին քաղաքական, ֆինանսական աջակցությունը և սպառազինությունների մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մասին», - ասվում է գրասենյակում:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան դեռևս աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր հիմնական արժեքը համարում է դաշինքի ներսում համերաշխությունը թե՛ կազմակերպության մասնակից երկրների անվտանգության, թե՛ հավաքական անվտանգության տեսանկյունից։