Հղի Ադրիանա Լիման Կաննի կարմիր գորգին հայտնվել է անկեղծ զգեստով (լուսանկարներ)
Հղի Ադրիանա Լիման Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է փորի հատվածը բաց զգեստով։ Այս մասին գրում է PageSix հրատարակությունը։
«Թոփ Գան: Մեվերիկ» ֆիլմի պրեմիերային մոդելը ներկայացել է Balmain-ի սև զգեստով՝ երկար թեւերով և փորը բացող կտրվածքով։ Կաննի կարմիր գորգի վրա նրան ուղեկցել է մոդելի բոյֆրենդ Անդրե Լեմմերսը. մինչ զույգը կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար, ապագա հայրը գրկել է սիրելիի մերկ փորը։
Այս տարվա փետրվարին 40-ամյա Ադրիանա Լիման հայտարարեց, որ երեխայի է սպասում Անդրե Լեմմերսից, իսկ շուտով ցուցադրեց իր կազմվածքը Balmain-ի ցուցադրությանը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։
Victoria's Secret-ի նախկին մոդելն արդեն երկու երեխա ունի՝ 12-ամյա Վալենտինան և 9-ամյա Սիեննան։