Նոր համաշխարհային պատերազմի սանձազերծումը օգուտ չի բերի մեր տարածաշրջանին և աշխարհին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն է վարում և ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի կամ Ուկրաինայի նախագահների հետ հարաբերությունները խզելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Մտադիր չեմ հարաբերություններս խզել ո՛չ պարոն Պուտինի, ոչ էլ պարոն Զելենսկու հետ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իր ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին ավելի վաղ գործուղել է բանակցելու «ուկրաինացի և ռուս գործընկերների հետ»։
«Մենք այդ ամենը այժմ էլ շարունակում ենք, քանի որ նոր համաշխարհային պատերազմի սանձազերծումը օգուտ չի բերի ո՛չ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին», - ասել է Էրդողանը։