«Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Սևանից
Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Սեւանում։ Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում, որը համադրել է սպիտակ տաբատի հետ։ Դիանան արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Պակասում ես, ախր քիչ-քիչ, Կապուտաչյա իմ հրաշք լիճ… Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»,- գրել է նա։