ՀԱՊԿ երկրների ղեկավարները մի քանի համատեղ փաստաթղթեր են ընդունել
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ընդունել են մի շարք համատեղ փաստաթղթեր, այդ թվում՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում ընթնաում է ՀԱՊԿ գագաթնաժողովը (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան):
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այսօր ստորագրված ՀԱՊԿ հայտարարությունը կհաստատի մասնակից երկրների վճռականությունը՝ համագործակցելու ռազմական ու պաշտպանական շինարարության ոլորտում։