Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք
Հայաստանում մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Նշված ժամանակահատվածում առողջացել է 21 մարդ, կատարվել է 8934 թեստավորում, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 3 միլիոն 78 հազար 174 թեստավորում: Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը երկրում հասել է 422 հազար 917-ի, առողջացել է 412 հազար 71 մարդ: Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8623 մարդ: