Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
uncategorized

Գառնին ոչ թե հեթանոսական տաճար է, այլ՝ ազգային սրբավայր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների ու արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի կողմից հրապարակած տեղեկությունը բավականին խանդավառությամբ էին ընդունել ֆեյսբուքյան օգտատերերը: Նույնիսկ մեկնաբանություններ եղան, թե՝ վերջապես Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները համաձայնեցին, որ անկախ կրոնից կան նաև ազգային սրբություններ:

Հիշեցնենք, որ Ասողիկ քահանա Կարապետյանը Գառնի հեթանոսական տաճարի մասին հետևյալ հայտարարությունն էր արել.

«Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես ե՞րբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը և հայոց հավատքը (հարկ է պարզել և հասկանալ «հեթանոս» բառի իմաստը և նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում):

Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք՝ մեր անցյալով, ներկայով և ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ` Սուրբ Արարատի լանջերի շուրջ:

Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին և խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք` «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ»:

Հետևաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության»:

«Փաստը» «Արորդիների Ուխտ» Մեհենական խորհրդի նախագահ, քուրմ Գագիկ Հայրապետյանից փորձեց պարզել, թե իրենց համար ընդունելի՞ է արդյոք Հայ Առաքելական եկեղեցու քահանայի տեսակետը, թե՝ ոչ:

Նա նույնպես համաձայնեց, որ Գառնին ազգային է և պատկանում է բոլորին և նշեց, որ Առաքելական եկեղեցու քայլերը ցույց են տալիս, որ իրենք ճշմարտության փոքր մասն են ասում:

«Եվ դա ասում են այն ժամանակ, երբ դա իրենց հարմար է: Բայց որ Գառնու տաճարը բոլոր հայերինն է՝ քրիստոնյաներինը, մուսուլմաններինը, աթեիստներինը և մնացած բոլորինը, դա փաստ է: Եվ լավ է, որ սկսել են նման ձևով մտածել: Բայց դրան կհավատանք, եթե փորձեն մինչև վերջ անկեղծ լինել: Նույնիսկ Հռոմի Պապը Խաչակրաց արշավանքների, ինկվիզիցիայի համար ողջ աշխարհից ներողություն խնդրեց: Մեզ մոտ կրոնի մուտքը եղել է հեղաշրջմամբ, կոտորածով և ազգի ոչնչացմամբ: Եվ այդ ամենը եղել է այլազգիների կողմից: Այս քայլով կարելի է մտածել, որ նրանք վերանայում են անցյալը: Մի օր պետք է դա տեղի ունենա և որքան շուտ լինի, այնքան ավելի լավ»,– ասաց քուրմ Գագիկ Հայրապետյանը:

Բացի այդ, նա նշեց, որ հեթանոս ասելով պետք է հասկանալ «էթնոս» և «ազգ» բառերը: Քուրմը նաև հույս հայտնեց, որ կգա մի ժամանակ, երբ բոլորը մեկ սեղանի շուրջ կնստեն ու կվերանայեն հայ ժողովրդի իրական պատմությունը և ոչ թե պատմության պատառիկները:

«Տարբեր ժամանակաշրջաններում սխալներ են եղել: Եվ եթե մենք այդ սխալները չգիտակցենք, չվերլուծենք ու չշտկենք, ապա այդ սխալները սապատի նման մեր ուսերին կմնան և ողջ կյանքում կխանգարեն:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում