System of a Down խմբի անդամներից երկուսը ողջունել են Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներից Շավո Օդաջյանը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները։
Նա Ինստագրամի իր էջի սթորիներում տեսահոլովակ է հրապարակել Դիմադրության շարժման ակցիաներից, որն ուղեկցվում է «Հայեր միացեք» երգի հնչյունների ներքո։
Ավելի վաղ սթորիներում ընդդիմության ակցիաներին անդրադարձել էր նաև ռոք խմբի մեկ այլ անդամ՝ Ջոն Դոլմայանը։
Նա տեղադրել է The Armenian Report-ի նյութը՝ ընդդիմադիր կանանց իրականացրած ակցիայի մասին։