Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Այս պատերազմը կարող էր այլ ելք ունենալ և հակառակորդին ուրիշ բնագծերում կանգնեցնեինք, ոչ թե մեր սահմանների մոտ». գեներալ.168.am

44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. մենք կկարողանայինք հակառակորդին ավելի ուրիշ բնագծերում կանգնեցնել, ոչ թե մեր սահմանների մոտ, այս մասին 168.am-ի  հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

«Զինված ուժերի զորամասերը հիմնականում պատրաստ էին ռազմական գործողությունների ժամանակ կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, քանի որ պլանային մարտական պատրաստություն եղել է, համապատասխան բոլոր առարկաներն ուսումնասիրվել են, այնուհետ այդ գիտելիքները կիրառման մեջ են դրվել համապատասխան մարտավարական զորավարժություններին՝ կամ մարտական հրաձգությամբ, կամ առանց դրա: Այսինքն, մարտի բոլոր ձևերով մեր զորքերը պատրաստվել են: Եվ պատերազմական գործողությունների ժամանակ, կրկնում եմ, ԶՈՒ հիմնական կազմը՝ ստորաբաժանումներ, զորամասեր, կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Բազմաթիվ փաստաթղթերից, նաև՝ պատերազմի ժամանակ մեր ձեռքն ընկած հակառակորդի մարտական փաստաթղթերից երևում է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել դուրս գալ նախկին Խորհրդային Միության սահմաններին՝ 7-10 օրվա կտրվածքով: Բայց պատերազմը տևեց 44 օր, և փաստորեն 7 օրվա փոխարեն՝ մեր զինված ուժերը ռազմական գործողությունների մասնակցեցին և վարեցին 44 օր՝ մարտնչելով, հակահարվածներ հասցնելով հակառակորդին:

Գեներալը նշել է, որ դա խոսում է զինված ուժերի պատրաստության մասին: «Իհարկե, ասել, որ թերություններ չեն եղել, ճիշտ չի լինի, բոլոր տեղերում էլ թերություններ լինում են: Բնականաբար, խնդիրներ, դեռ չլուծված հարցեր կային: Օրինակ, բանակը համալրվում է 4 զորակոչով, եթե կային 1.5 տարվա զինծառայողներ, ապա նրանց շարքում կային նաև 1 տարվա և նոր զորակոչված զինծառայողներ, որոնք իրենց պատրաստվածության, փորձառության մակարդակով, բնականաբար, զիջում էին առավել երկար ժամկետով զինծառայության մեջ եղածներին: Եվ այս ամեն ինչը մարտական խնդիրները կատարելու հնարավորությունների և պոտենցիալի վրա ազդեցություն ունեցել է:

Բայց զինված ուժերը, զինծառայողները, հատկապես՝ ժամկետայինները, հիմնականում իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Շատ անգամ հարց է ծագում՝ այս պատերազմը մենք կարո՞ղ էինք հաղթել, սա ուժերի անհավասար պայքար էր, պատերազմ մի քանի պետության դեմ, և բնական է, որ հայկական զինված ուժերի և մեր դեմ կռվող համախումբ զորքերի հնարավորությունները տարբեր էին: Բայց փաստ է՝ այս պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, թերևս, մենք կկարողանայինք հակառակորդին ավելի ուրիշ բնագծերում կանգնեցնել, ոչ թե մեր սահմանների մոտ: Եվ այս պատերազմում մենք կարող էինք հակառակորդին ավելի շատ կորուստներ պատճառել, ավելի շատ ջարդել, շարքից հանել նրա և՛ մարդկային, և՛ տեխնիկական ռեսուրսները»,– ասել է նա: