«Հավատում եմ, որ մեր երազանքները կատարվում են»․ Հասմիկ Խոջյանի հմայիչ կերպարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված ֆոտոշարքն արվել է Պարզ լճում։ Դերասանուհին կարմիր զգեստ է ընտրել։ Հասմիկն արձակել է մազերն ու վառ շպարով է, կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։ «Ես անկեղծ հավատում եմ, որ մեր երազանքները կատարվում են, եթե նույնիսկ այդ երազանքն անհնարին է թվում կամ էլ «հեքիաթների ժանրից» է... Այո՜, կատարվում են նույնիսկ մեր ամենաանիրական և հեքիաթային երազանքները, երբ դրանց հավատում ենք։ Հավատացեք, որ կարող եք ապրել ձեզ երազած հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել է նա։