Արմինե Ճաղարյանի լուսանկարները՝ ռաֆտելիս
Երեկվանից համացանցը ողողված էր հայտնի և սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան լուրով:
Ինչպես տարածեցին մի շարք լրատվամիջոցներ՝ մահվան պատճառը ջրահեղձ լինելն էր:
Հայտնի հաղորդավարուհին իր հեղինակային «Ճամպրուկս ու ես» հաղորդման շրջանակներում, հերթական եթեր նկարահանելու նպատակով գնացել էր Ալավերդի՝ Դեբեդ գետում նկարահանումներ իրականացնելու համար:
Սսակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ վարարած գետը խլեց սիրված հաղորդավարուհու կյանքը:
Երեկ մահացած Արմինե Ճաղարյանը, պարզվում է, ռաֆտելի սիրահար է եղել: Pressmedia.am-ի աչքից չի վրիպել, որ անցյալ տարի ամռանը Արմինեն կրկին ռաֆտելի է գնացել, որտեղից էլ լուսանկարներ է հրապարակել:
Հավենենք, որ Արմինե Ճաղարյանը սիրված հումորիստ-դերասան Վահե Խաչատրյանի կինն էր: