Լեհաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է Վարշավայում ՌԴ դեսպանի հետ կատարված միջադեպին
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ափսոսանք է հայտնել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի և ռուս դիվանագետների խմբի հետ Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելիս տեղի ունեցած միջադեպը։
«Դա չպետք է տեղի ունենար»,-պաշտոնյայի խոսքերն է մեջբերում լեհական PAP գործակալությունը։
«Մենք տեղյակ ենք իրավիճակի լրջությանը և վերահսկում ենք այն»,- ասել է Ռաուն։
Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, որ Ռուսաստանի դեսպանի վրա կարմիր հեղուկ են լցրել։ Դիվանագետի շուրջ ուկրաինական դրոշներով մարդիկ են եղել, նրանք հակառուսական կարգախոսներ են վանկարկել։