Շոլցը հայտարարել է, որ Մոսկվան Բեռլինին այլ ելք չի թողնում
Մոսկվան Բեռլինին այլ ելք չի թողնում, քան Կիևին զենք մատակարարել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Գերմանական արհմիությունների ասոցիացիայի համագումարում։
«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը մեզ այլ ելք չի թողնում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շոլցը։
Նա նշել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին։