Քիմ Քարդաշյանը Մերլին Մոնրոյի ևս մեկ զգեստ է փորձել (լուսանկարներ)
Met Gala Costume Institute-ի պարահանդեսից հետո Քիմ Քարդաշյանը փորձել է Մերլին Մոնրոյի մեկ այլ խորհրդանշական զգեստ, որով հոլիվուդյան դերասանուհին ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը 1962 թվականին:
Վերջերս Նյու Յորքում կայացած Met Gala-ի պարահանդեսը հիշվեց հիմնականում Քիմ Քարդաշյանի հակասական արտաքինով, ով վերստեղծել էր Մերլինի լեգենդար կերպարներից մեկը կարմիր գորգի վրա:
Պարզվել է, որ նույն օրը երեկոյան, վերադառնալով հյուրանոց, հեռուստաաստղը հագել է դերասանուհու մեկ այլ հիշարժան զգեստ, որը ստեղծել է դիզայներ Նորման Նորելը։ Քիմը Instagram-ի բաժանորդների հետ կիսվել է հին հագուստի լուսանկարներով:
Նշվում է, որ զգեստն աստղին է հանձնել Julien's Auctions աճուրդի տունը։