Թուրքական «դրական ազդակների» ֆոնին FLYONE ARMENIA -ին արգելել են թռչել Թուրքիայի օդային տարածքով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ FLYONE ARMENIA ընկերությունը տեղեկացրեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը: Սա ինքնին ուշագրավ է Հայաստանի իշխանությունների՝ Թուրքիայի հետ հարաբերություններում դրական ազդակներ նկատելու և «փոխադարձաբար» դրական ազդակներ ուղարկելու տեսանկյունից: Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր հանրությանը հավաստիացնում է, թե Թուրքիայի հետ հնարավոր է «ջերմ» հարաբերություններ հաստատել, իսկ որոշ իշխանական գործարարներ արդեն երազանքների գիրկն են ընկել, թե ինչպես են թուրքերի հետ բիզնես անելու, Թուրքիան հնարավոր ամեն կերպ նոր խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ տնտեսական դաշտում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում