Զախարովան անդրադարձել է Անջելինա Ջոլիի` Ուկրաինա կատարած այցին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի այցը Ուկրաինա։ Նա համապատասխան գրառումը հրապարակել է իր Telegram-յան ալիքում։
Զախարովան համոզված է, որ Ջոլին եկել է Լվով, որպեսզի իր այցով շեղի հանրության ուշադրությունը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում տեղի ունեցող իրադարձություններից։ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ որոշ «արևմտյան PR-ի հանճարներ» զանգահարել են դերասանուհուն և խնդրել, որ նա գնա։ «Նա նաև այցելել է սիրիացի փախստականներին և աֆրիկացի սովամահ մարդկանց: Նրանցից ոչ մեկի համար, սակայն, դրանից ավելի հեշտ չդարձավ։ Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Գլխավոր նպատակը ձեռք է բերվել՝ համաշխարհային մամուլի ուշադրությունը շեղվել է «Ազովստալից»»,- կարծում է Զախարովան։
Անջելինա Ջոլին դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան 2001 թվականին: Այս աշխատանքի համար նա 2005 թվականին ստացել է ՄԱԿ-ի մարդասիրական մրցանակը։