ՆԱՏՕ-ն «սադրիչ գործողություններ» է սպասում Մոլդովայում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն ասել է, որ Մոլդովայի համար ռազմական ռիսկեր չկան, սակայն դաշինքը սպասում է, որ իրավիճակն ապակայունացնելու սադրանքները կարող են շարունակվել։ Այս մասին նա խոսել է Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մոտալուտ ռազմական ռիսկեր չենք տեսնում Մոլդովայի հետ կապված։ Փոխարենը սպասում ենք՝ սադրիչ գործողություններ, կեղծ դրոշակային գործողություններ (...)։ Կարելի է ասել, որ ապակայունացման փորձերը շարունակվում են»,- Ջոանեի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալն ենթադրել է, որ այդ գործողությունների նպատակը կլինի ոչ թե ուղղակի ճնշում գործադրել Մոլդովայի վրա, այլ երկրի արևմուտքում դժվարություններ ստեղծել ուկրաինական ուժերի համար։