Խոշոր հրդեհ՝ Լեռնավանում․ վարչական ղեկավարի նստավայրը մոխրակույտի է վերածվել
Ապրիլի 30-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:45-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ժամանել են Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները գյուղացիների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա՝ մարել այն:
Պարզվել է, որ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի ահագին հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքով հանդերձ:
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան: