Մակրոնը Զելենսկիին խոստացել է մեծացնել ռազմական օգնությունը Կիևին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է ուժեղացնել ռազմական և հումանիտար օգնությունը Կիևին, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել շաբաթ օրը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին խոստացել է «ուժեղացնել Ուկրաինային պաշտպանական զենքի և մարդասիրական աջակցությունը»։