Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք․ թարմացված վիճակագրություն
Ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, իրականացվել է 2833 թեստավորում, առողջացել է 12 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 411 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 051 264 թեստավորում: