Իսրայելի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձդնեստրից
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ուրբաթ խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին սեղմ ժամկետներում հեռանալ Մերձդնեստրից՝ կապված անվտանգության իրավիճակի հետ: Այս մասին ասվում է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մերձդնեստրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաեւ այնտեղ բնակվող իսրայելցիներին օգնություն տրամադրելու հնարավորությունների սահմանափակմամբ պայամանավորված՝ խորհուրդ է տրվում հեռանալ Մերձդնեստրից հնարավորինս շուտ»,- ասվում է փաստաթղթում:
Երեքշաբթի առավոտյան Մերձդնեստրում անհայտ անձինք շրջանային ռադիոկայանի երկու ալեհավաք են պայթեցրել բնակավայրում: