Նստած էի դագաղի կողքին՝ մեջը կյանքիս սերն ու երեխաս էին... Սոնա Մնացականյանի ամուսնու գրառումը
Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը գրառում է արել սիրելիի մասին:
«Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մեկ շաբաթ առաջ ես չգիտեի, թե դա ինչ է: Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը՝ կյանքիս սերը ու երեխաս։ Նա չափազանց կենտրոնացած էր ուրիշների վրա, ուստի ես պետք է պատմեմ նրա պատմությունը, գոնե մի փոքր մասը:
Մի աղջիկ կար, որին ոչ ոք չէր ճանաչում։ Ոմանք տեսել են նրան, իսկ ոմանք խոսել են նրա հետ: Ոմանք նրա ընկերներն էին, իսկ ոմանք՝ հարազատները, բայց նա շատ ավելին էր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Նրա անունը Սոնա էր։ Նա մի պատմություն ուներ. սիրով ու ցավով լի կարճ, ողբերգական պատմություն։ Բոլորը պետք է գային. ծննդաբերության, ոչ թե թաղման համար»,-գրել է Վարդանյանը:
Ավելին՝ այստեղ