Ավրիլ Լավինը լուսանկարվել է բաց հագուստով և հիացրել երկրպագուներին
Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը Basic Magazine ամսագրի շապիկի համար կեցվածք է ընդունել բաց հագուստով և հիացրել երկրպագուներին: Համապատասխան ֆոտոշարքը հայտնվել է նրա Instagram-ի օգտահաշվում:
Լուսանկարում 37-ամյա հայտնին երկար դեղին բաճկոնով կեցվածք է ընդունել մերկ մարմնի վրա։ Որպես զարդ՝ նա ընտրել է մի քանի մետաղական մատանի։ Հայտնի երգչուհու կերպարը լրացնում էին բրենդային smoky eyes դիմահարդարումը և արձակված վարսերը։
Բացի այդ, մյուս նկարներում Լավինը լուսանկարչի առջև ներկայացել է սպիտակ բաճկոնով։ Երգչուհին դեկոլտեն ընդգծել է երեք հսկայական ոսկե շղթաներով։ Վերջին տեսքի համար աստղը կրել է բարձրաճիտ կոշիկներ և սև մինի զգեստ:
Երգչուհու հրապարակումը հավաքել է ավելի քան 430 հազար հավանում։ Երկրպագուները գնահատել են կատարողի արտաքինը հրապարակված նկարների տակ մեկնաբանություններում։