Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում
Հասարակություն

«Օրենքով գողերը» Ուկրաինան բաժանել են իրար մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:

Ըստ Primecrime կայքի տեղեկատվության՝ Ուկրաինայում «օրենքով գողերի» ազդեցության ոլորտները ներկայում բաշխված են հետևյալ կերպ.

Կենտրոնի և Արևմուտքի համար պատասխանատու է Նեդելյան և նրա հավատարիմ ավագ ընկերը, 62–ամյա Սերգեյ Լիսենկոն՝ նույն ինքը Լյորա Սումսկոյը:

Արևելքը ավանդաբար կվերահսկվի ռուսթավյան վրացիների՝ քրեական հեղինակություն Ալեկո Նակրելեշվիլի–Պետրովսկու (Նարիկ) և «օրենքով գողեր» Գիա Խմելիձեի (Խմելո) ու Գիա Լոբժանիձեի (Կուցու) կողմից:

Վերջերս «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակով նրանց դնեպրոպետրովյան խմբին էին միացել Սերգո Գլոնտին (Գուգա) և Լաշա Ջաչվլիանին (Լաշա Սվան):

Ժամանակի ընթացքում խմբավորումների միջև հակադրություն առաջացավ, որը կապում են Դնեպրոպետրովսկից մեկ այլ սլավոնական ծագմամբ գողի՝ Նեդելյայի կողմից վերահսկվող սաթի բիզնեսից գերշահույթի իր բաժինը ստանալու փորձի հետ:

Տարեսկզբին կողմերի հարաբերությունները վերածվել են թշնամականի: Լուրեր են շրջում, թե Գուգան 70 հազար դոլարով «Վալ» խլացուցիչով ինքնաձիգ է գնել, Նեդելյան էլ, իմանալով այդ մասին, ուժեղացրել է իր պաշտպանությունը:

Իսկ Լյորան, իր հերթին, հրապարակայնորեն արտահայտվել է Գուգայի վերաբերյալ, թե՝ թող առիթ տա՝ քացու տակ կգցեմ:

Սակայն անձնական հանդիպումներից «օրենքով գողերը» խուսափել են, թիկունքից անտեղի «հայհոյելով» միմյանց, հատկապես Նեդելյային, ում Օդեսայում վերջերս իր ձերբակալման համար մեղադրում է Գուգան:

Հատկանշական է, որ երբ Նեդելյային տեղյակ են պահել այդ մասին, անվրդով պատասխանել է՝ «թող փորձեն երեսիս ասել» և նույնիսկ պարծեցել, թե գողերի հեռախոսային խոսակցությունների վերծանումների մի հաստ կապոց ունի և նրան վաղուց է հայտնի ով, երբ և ինչ է ասել իր մասին:

Արդյունքում, ավելի ծանրակշիռ ոչինչ չգտնելով՝ վրացիները շրջանառության մեջ են դրել գաղտնի ծառայությունների հետ Նեդելյայի հիպոթետիկ կապի թեման: Շուտով նրա «կասկածելի» վարքագծի մասին Հունաստանում տեղեկացել է Նեդելյայի «կնքահայր» Դավիթ Սեբիսկվերաձեն, ով հենց նոր էր ազատ արձակվել: Հունիսի սկզբին, պատրվակով, թե «անհրաժեշտ է դադարեցնել վատ խոսակցությունները», Դաթոն Նեդելյային իր մոտ էր կանչել:

Բողոքելով առողջական վիճակից և խոշոր վճարներից՝ իրավաբանական ծառայությունների դիմաց, Դաթոն, խոսքի մեջ, մեծ գումար է խնդրել Նեդելյայից, ով, սակայն, մերժել է, պատճառաբանելով, թե չունի:

Ինչ վերաբերում է այցի հիմնական նպատակին՝ Գուգայի և Լաշայի փոխհարաբերություններին, Նեդելյան մեկ շաբաթ է խնդրել, որից հետո կրկին Հունաստան պետք է վերադառնար:

Սակայն մեկ շաբաթ անց Նեդելյան ոչ միայն չէր վերադարձել, այլև նույնիսկ տեղյակ չէր պահել, թե չի կարող ներկայանալ, ավելի վատթարացնելով իրավիճակը:

Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել Նեդելյայի ճակատագրական հեռախոսազրույցը Գիա Զվիադաձեի հետ, ով, ի պատասխան Նեդելյայի արդարացման, թե՝ գործ ուներ, հայտարարել էր. «Գողը չի կարող ավելի կարևոր գործեր ունենալ, քան այն գործերը, որոնց համար նրան սպասում են այլ գողեր»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում