Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
uncategorized

Ո՞վ է սպառնում մեր ինքնիշխանությանը, կամ հող է նախապատրաստվում պլան Բ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ իշխանավորների տեսակետների կռվի կամ լեզվակռվի մեջ որտե՞ղ է ճշմարտությունը:

– Ճշմարտությունը հաստատապես այնտեղ չէ, որտեղ մատնացույց է անում մեր իշխանությունը: Իշխանությունը գրեթե չի ասում դեսպանին, թե նա սխալ բան է ասում: Թեպետ եղել են նաև մարդիկ, ովքեր հասցրել են ասել, թե որքան լավ է աշխատում մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Բայց ընդհանուր առմամբ իշխանությունն ասում է` մի՛ միջամտեք մեր խոսքի ազատությանը: Ավելի վատ տարբերակով էլ է ասում. ասում է մի՛ միջամտեք մեր ներքին գործերին:

Մինչդեռ Պյոտր Սվիտալսկին կատարում է իր պարտականությունն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև: Ուստի դա ամենևին էլ այն չէ, որ Եվրոպան փորձում է դասեր տալ Հայաստանին:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանն ու Եվրոպան ունեն պայմանավորվածություններ, և տվյալ պայմանավորվածությունների բանաձևը հստակ հայտնի է Հայաստանի իշխանություններին: Այն հետևյալն է` ավելին` ավելիի դիմաց: Այսինքն` եթե Հայաստանը կանի ավելին, ապա Եվրոպան նույնպես ավելին կանի: Իսկ եթե Հայաստանը չի ցանկանում անել ավելին, բնականաբար, ավելին էլ չի ստանա Եվրամիությունից: Պյոտր Սվիտալսկին հենց այս բառերով էլ չափազանց պատկերավոր ներկայացրեց իրավիճակը:

Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են, որպեսզի բանաձևը մնա հինը, երբ Եվրոպան ընդամենը փող էր տալիս և չէր հետևում, թե այն ինչպես է ծախսվում: Իսկ Հայաստանի իշխանություններն էլ բարեփոխումների իմիտացիայի ներքո ուղղակի մսխում էին դրանք:

Այժմ Հայաստանի հետ աշխատանքի այլ բանաձև է գործում: Հատկապես, երբ Հայաստանը Եվրամիության համար չի գնահատվում որպես եվրոպականացման մեծ հավակնություն ունեցող երկիր: Ու նման երկրի վրա շատ ծախսել ու անիմաստ ծախսել այլևս չեն պատրաստվում:

Իսկ վերջին բանաձևի գործարկումն ուղղակի նպատակ ունի Եվրամիություն–Հայաստան հարաբերություններն ուղղակի բերել պրագմատիկ, և փոխադարձ շահեկան դաշտ: Որպեսզի կողմերից որևէ մեկը չլինի տուժող:

– Մեր իշխանությունները, ի՞նչ է, դա չգիտակցեցի՞ն: Եվ ինչո՞ւ այդքան ագրեսիվ եղավ նրանց արձագանքը:

– Փաստորեն Պյոտր Սվիտալսկին ինքն էլ է զարմացած: Նա ասում էր` ես նույն բաներն իրենց ասել եմ: Բայց իրենք անձնական զրույցների ժամանակ այլ կերպ են դրան արձագանքում, իսկ հանրային գնահատականների ժամանակ` այլ կերպ:

Սա նշանակում է մի բան` Հայաստանի իշխանություններն ուզում են ծածկադմփոց անել այն, ինչ իրենց ասվում է Եվրամիության կողմից: Եվ ուզում են, որ Եվրամիության այդ դժգոհությունները մնան փակ դռների հետևում:

Բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները նաև առիթ են փնտրում, որպեսզի նոյեմբերին չստորագրեն նախատեսված պայմանագիրը: Կամ առնվազն չստորագրելու համար հիմքեր նախապատրաստեն, եթե նման անհրաժեշտություն լինի:

– Կարծում եք` այդքան հեռո՞ւն կգնա այս միջադեպի ազդեցությունը:

– Մի բան եմ տեսնում առայժմ, որ, թեկուզ քիչ հավանականությամբ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները փորձում են պլան Բ–ի համար հող նախապատրաստել:

– Մտածում եք` համենայն դեպս, սառնություն կմտնի՞ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների մեջ:

– Այս միջադեպն արդեն ցույց է տալիս, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն անպրոբլեմ չեն: Ինչպես անպրոբլեմ չեն եղել երբևիցե: Այս առումով, իհարկե, անհանգստանալու կարիք կա:

– Իսկ կեղծ ու անտեղի չհնչե՞ց այն խոսքը, որ դեսպանի կարծիքը միջամտություն էր մեր ինքնիշխանությանը: Այն դեպքում, երբ Ռուսաստանի կողմից հազար անգամ ավելի ուժեղ միջամտությունների դեպքեր են եղել, ու մենք չենք արձագանքել: Շատ ակնհայտ չէ՞ր տարբերությունը:

– Անշուշտ այդպես է: Եվ այդ առումով շատ դիպուկ էր հենց դեսպանի խոսքը: Նա ասաց, որ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ գրոհները ոչ թե գալիս են Եվրամիությունից, այլ` բոլորովին այլ տեղից: Ու հայ ժողովուրդը քաջ գիտի դրա մասին:

Եվ ակնհայտորեն ակնարկում էր, որ ՀՀ իշխանությունները երբեք այդքան ցավագին չեն արձագանքել իրենց ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելու արտաքին դրսևորումներին: Կրկին խոսքի տողատակում հասկացնելով, թե ում է զիջել Հայաստանն իր ինքնիշխանությունն ամենատարբեր բնագավառներում:

Եվ բնականաբար այս առումով արդեն ՀՀ իշխանություններն այլևս ասելիք չունեն:

– Այսինքն` նկատի ուներ Ռուսաստանին, որ Ռուսաստանից է գալիս վտանգը:

– Իհարկե:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում