Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում, այս մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net-ում կատարված հրապարակումից:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը, չնայած երկրում սահմանված ռազմական դրությանը, ավանդաբար, տեղի է ունեցել Ուկրաինայի բոլոր մարզերում: Ոգեկոչման միջոցառումները սկսվել են աղոթքից: Մայրաքաղաքում աղոթքի ընթերցման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանի ղեկավարությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքը ներկաներին է փոխանցել նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանը»,- մասնավորապես նշված է լրատվամիջոցի հրապարակման մեջ: