Կլորիկացած փորիկով Սիրուշոյի ջերմ լուսանկարները որդիների հետ

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետևորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։
Oragir.live-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Սիրուշոյի նոր լուսանկարները որդիների հետ։
Լուսանկարներին կից երգչուհին գրել է․
«Այս ամիսը որոշել էինք նվիրել երկրպագուներին ու աշխատանքի վերաբերյալ հարցերին: Անցյալ շաբաթ անդրադարձանք @pregomesh–ում իմ ներգրավածությանը։ Բայց քանի որ այս շրջանում շատ եմ ստանում նամակներ, թե ինչպես եմ համատեղում աշխատանքը երեխաների և կարգավիճակիս հետ, որոշեցինք մի կարճ պահ շեղվել աշխատանքից ու այս անգամ անդրադառնալ այդ թեմայի շուրջ հարցերին))))
Ներքևում կարող եք ուղղել ձեր հարցերը, թիմը կառանձնացնի ամենաշատ տրվածներն ու կուղարկի ինձ...» :
Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ սպասում է իր 3-րդ երեխային: