Չի կարելի թույլ տալ «Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում». Շոլց
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում, հայտնում է Spiegel-ը։
«Պարտադրված խաղաղությունը, ինչպես նախագահ Պուտինն է կանխատեսում, անընդունելի է... Մենք համաձայն ենք մեր գործընկերների հետ, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում», - ասել է Շոլցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և G7-ի առաջնորդների և Եվրամիության հետ հեռախոսազրույցից հետո:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին, մինչդեռ դաշինքի անդամ երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական առումով։
Շոլցը նաև ընդգծել է, որ Գերմանիան դժվար թե կարողանա Ուկրաինային զենք մատակարարել սեփական պաշարներից։
Նրա խոսքով՝ «ռուսական հարձակմանը դիմակայելու համար» Ուկրաինան կարող է գնել գերմանական արտադրության զենք։