Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելու համար: Պարոն նախագահ Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ առաջնորդների հետ, և ես նաև ակտիվորեն բանակցում եմ իմ գործընկերների հետ», - երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չավուշօղլուն։