Ռուսաստանի ԶՈւ-ն ուկրաինական բանակի երկու ՄիԳ-29 կործանիչ է խոցել
Ռուս զինվորականները Խարկովի մարզում ուկրաինական ԶՈՒ-ի երկու ՄիԳ-29 կործանիչ են խոցել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռուսական ավիացիան նաև ոչնչացրել է Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ ու C-300-ի լուսավորության և ուղղորդման լոկատոր: Այսօր մարտերի ընթացքում ռուսական բանակը օդային բազավորման բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել է վառելիքաքսուքային նյութերի և զինամթերքի պահեստները Բարվենկովո և Դոբրոպոլիե բնակավայրերի շրջանում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 471 անօդաչու թռչող սարք և 2 308 միավոր զրահատեխնիկա: Բացի այդ, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական զինված ուժերի 113 օբյեկտ։